copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:48 16-01-2023

Արարատ Միրզոյանը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։