Ներքին 3 տարի առաջ - 21:24 14-02-2023

Աբովյանի դիահերձարանում հայտնաբերված զինվորների աճյունների գործով բողոքը մերժվել է․ Գարիկ Գալիկյանը հայտարարում է

Առաջին ատյանի դատարանը դեռ նախորդ տարում որոշում է կայացրել և մերժել Աբովյանի դիահերձարանի նկուղում հայտնաբերված մասունքների գործով բողոքը։ Որոշումը փաստաբանական կողմը ստացել է այս տարվա փետրվարի 4-ին․ այս մասին Օragir․News-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գարիկ Գալիկյանը։

Փաստաբանը հայտնեց, որ արդեն մուտքագրել է վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները «Լույսի ճրագ» սոցցանցային էջով հրապարակեցին սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը։ Զոհվածների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով էին՝ գետնին նետված։

«Ցավալին այն է, որ մեր հասարակությունը դաժան դեպքերի մասին երկու-երեք օր խոսում է ու մոռանում։ Բարձրաձայնում են, հետաքրքրություն ստեղծում ու վերջ։ Թվարկեմ մի քանի դեպք․ Աբովյանի դիահերձարանը՝ մեկ, Գորիսի զինվորների սպանությունը՝ երկու, Սուրմալուն՝ երեք, Պեմզաշենը՝ չորս, զինվորների հրդեհվելը՝ հինգ։ Հասարակության արձագանքը կարևոր է, բայց ընթացքում բացակայում է ու գործերը քնում են»,-ասում է Գարիկ Գալիկյանը։

Փաստաբանը վերաքննիչից դատարանից էլ որևէ ակնկալիքներ չունի, բայց ասում է, որ ինքը հնարավորինս բոլոր ատյաններով անցնելու է և փորձելու հասնել գործի բացահայտմանը և մեղավորների պատժին։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման