Ներքին 3 տարի առաջ - 18:02 14-02-2023

Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին

Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման ԱլԱվարի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը փետրվարի 13–ից 15–ն Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։

Նախարարությունից հայտնում են, որ Ֆորումին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Գագաթնաժողովը, որն աշխարհի հարյուրավոր երկրների կառավարությունների համար ոլորտային քաղաքականությունների շուրջ փորձի փոխանակման գլոբալ հարթակ է, գործարկվել է 2013 թվականից։ Այն տարբեր երկրների առաջնորդների և փորձագետների միավորում է մեկ հարկի տակ՝ նոր գործիքների, քաղաքականության ու մոդելների մշակման հարցում միմյանց լսելու և սեփական փորձը կիսելու նպատակով։

Այս տարի անցկացվող ֆորումի առանցքային թեմաներից մեկը նվիրված է աշխատանքի ոլորտին, տեխնոլոգիական առաջընթացով և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ գլոբալ մարտահրավերներին ու հնարավորություններին։

Պանելային քննարկման բանախոսներն եղել են Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշը, Համաշխարհային բանկի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը։

Վերջիններս իրենց ելույթներում խոսել են տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսությունների արագ փոփոխման, գլոբալ մարտահրավերների և դրանց ունեցած հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման