Ներքին 3 տարի առաջ - 00:08 11-02-2023

Կյանքից հեռացել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը

63 տարեկանում մահացել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասան Ռոբերտ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են դերասանի մտերիմները:

Ռոբերտ Սարգսյան սովորել է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, 1976-1978 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում։ 1987 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար-դերասան։ 1988-1989 թվականներին թատրոնին զուգահեռ աշխատել է «Թատրոն անիվների վրա» շրջիկ թատերախմբում։ 1988-1995 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը։ 1992 թվականից աշխատում է նաև “UNIMA” տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում որպես դերասան։ Ունեցել է շուրջ 100 դերակատարումներ։

Փառատոների ու հյուրախաղերի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում: 2015թ-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ