Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 14:07 11-01-2025

Հովհաննես Թումանյանի անունը կորել է․ Տիկնիկային թատրոնի ղեկավարը հերքում է անվանափոխությունը 

Այսօր՝ հունվարի 11-ին, Oragir.News-ը տեղեկացավ, որ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի անվանումը վերափոխվել է, այսուհետ դառնալով՝ Ազգային տիկնիկային թատրոն։

Oragir.News-ը կապ հաստատեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով չնայած՝ մեր ձեռքի տակ եղած ապացույցների՝ հերքեց պտտվող լուրերը։

«Ո՛չ, նման բան չկա։ Ով ինչպես ուզում՝ գրում է։ Թատրոնի պաշտոնական անունը «Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն» է։ Թատրոնի բլանկի, աֆիշների, փաստաթղթերի, կնիքի վրա դա է գրված։ Ավելի լավ է՝ զբաղվեք լուրջ հարցերով, քան բամբասանքներ տարածելով։ Դուք լրագրող եք, այլ ոչ թե քարոզիչ։ Լինում է, որ կախված ծավալից՝ անունները կարճ են գրում։ Այլևս ինձ չզանգահարեք»,- եզրափակեց նա։

Նշենք, որ և՛ թատրոնի պաշտոնական կայքում, և՛ բուկլետների վրա նշված է «Ազգային տիկնիկային թատրոն»։
Բաբայանի ագրեսիվ պատասխանից կարելի է ենթադրել, որ արդեն իսկ կա նման որոշում։

Նկատենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ամիսներ առաջ Կառավարության փակ նիստում առաջարկել էր փոփոխություն կատարել թատրոնի անվան մեջ՝ «Սունդուկյան» ազգանունը փոխարինելով «Հայաստան» բառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով