Արտաքին 3 տարի առաջ - 12:30 09-02-2023

Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել

Մեքսիկայի Սենատը նախօրեին փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Սենատը փաստաթուղթն ընդունել է՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

«Միևնույն ժամանակ, Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին՝ ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի ընդունման համար։

«Մեքսիկայի կենսունակ հայ համայնքի շարունակական քարոզչությունը՝ ուս ուսի, կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, ապահովել է Սենատի ճնշող աջակցությունը Մեքսիկայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հայ ազգը շնորհակալություն է հայտնում տասնամյակներ տևած այս արշավի հերոսներին, այդ թվում՝ Սոնյա Առաքելյանին՝ իր հզոր, սկզբունքային առաջնորդության համար՝ հանուն ճշմարտության այս ուղենշային հաղթանակի։ Նա ողջունեց այս պատմական լուրը՝ հայտարարելով. «Այսօր Մեքսիկան կանգնած է պատմության ճիշտ կողմում»»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Ձեզ գուցե հետաքրքրի