Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:20 08-02-2023

Ադրբեջանը Աղավնոյում նռնակներ է հայտնաբերել

Ադրբեջանում շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված շրջաններում՝ հայկական ուժերին պատկանող լքյալ զենք-զինամթերքը հայտնաբերու և առգրավելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ոստիկանության Լաչինի շրջանային վարչության աշխատակիցները պարբերաբար որոնողական աշխատանքներ են իրականացնում և ստուգում հայկական ուժերի նախկին խրամատներն ու ամրությունները։ Որոնողական հերթական աշխատանքների ժամանակ Բերձորի տարածքում հայկական կողմին պատկանող զինամթերքի հերթական խմբաքանակն է հայտնաբերվել։

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զինամթերք է հայտնաբերվել։

Բացի այդ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Աղավնո գյուղի տարածքում իրականացվող «վերանորոգման և վերականգնողական աշխատանքների» ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է երեք ձեռքի նռնակ։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ