Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:33 07-02-2023

Առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է․ Արսենյանը «մեղադրեց»՝ իր ասածը լավ չեն հասկացել

«Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել Հայաստանի քաղաքացիների կողմից, մի քաղաքական թիմի կազմում եմ, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է։ Իրականցնում եմ իմ աշխատանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում Հայաստանի ժողովրդի շահերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով օրեր առաջ իր արած հայտարարարության վերաբերյալ հարցերին, երբ ամբիոնից հայտնել էր, որ չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հայի՝ հանուն 120 հազար արցախահայերի։

Լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է կրկել իր այդ նույն հայտարարությունը, որը մեծ քննադատության արժանացավ, Արսենյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանը 3 միլիոն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ իմ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է։ Արցախի 120 հազար ժողովորդը, որը շրջափակված է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ։ Կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված։ Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում և Արցախում, և որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում նստած ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը և լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձևավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես պետք է իմ կարծիքն արտահայտեմ և ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ՀՀ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»։

Դիտարկմանը՝ խմբագրում է նախկինում իր ասածը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես նորից կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետությունն է, այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում, ունեն ՀՀ Սահմանադրությամբ նշված իրավունքներ ու պարտականություններ։ Դա ես պնդում եմ և շարունակելու եմ ասել, դա աքսիոմա է»։

Հարցին՝ պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում բոլոր հարցերին պատասխանել, պատգամավորը պատասխանեց, որ եթեհանձնաժողովը կգտնի, որ բացատրություններ տալու կարիք կա, ինքը պատրաստ է շարադրել իր մտքերը:

Նա ընդգծեց, որ իր արած ոչ մի հայտարության համար երբեք չի ափսոսացել, այլապես հերքումով հանդես կգար։

«Սա քաղաքական հստակ դիրքորոշում է. ես պաշտպանել, պաշտպանում եմ և պաշտպանելու եմ ՀՀ պետական շահերը որպես Հայաստանի բնակչության կողմից ընտված ՀՀ ԱԺ պատգամավոր։
Բազմաթիվ իմ ելույթներում ասել եմ, որ կա պետական և ազգային շահեր, ես պետական շահերով զբաղվող անձնավորություն եմ, ազգային շահերի սպասարկումն այլ տիպի գործիչների մասնագիտական ունակությունների դաշտում է։ Ես պաշտպանում եմ ՀՀ պետական շահը»,- ասաց նա՝ հավելելով, որ իր գործընկերներից որևէ մեկի կողմից քննադատական արտահայտություն չի լսել։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան