Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 17:44 24-09-2021

Ալիեւը Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված պետք է մեղադրի Հայաստանը. Մարուքյան

Դիտեցի Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Ըստ էության, նա Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված կարող է և պետք է մեղադրի Հայաստանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմական հանցագործություններ. ռազմական ագրեսիա, վարձկանների ներգրավում պատերազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ ծննդատան գնդակոծություն, մշակութային օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացում, քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակների կիրառում, կասետային ռումբերի օգտագործում, խաղաղ բնակչության նկատմամբ ոչ դիսկրիմինատիվ զինատեսակների կիրառում, ռազմագերիների խոշտանգումներ, սպանություններ, սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի անարգում, պատերազմական հանցագործությունների հանրայնացում և բնակչության շրջանում հայատյացության սերմանում՝ «Բաքվի ռազմավարի պուրակի» բացմամբ և այլն։Իլհամ Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին