copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 18:07 03-02-2023

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան աշխատում է հացահատիկային համաձայնագրի երկարաձգման ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակում է նպաստել, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրն անխափան գործի։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօլղուն այս մասին ասել է Ստամբուլում Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն հայտնել է, որ համաձայնագրի շուրջ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում, սակայն նման դեպքերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քայլեր ձեռնարկում առկա խնդիրները հաղթահարելու համար։

Նա հիշեցրել է, որ համաձայնագրի երկրորդ քառամսյա ժամկետը կավարտվի մարտի կեսերին՝ նշելով, որ Թուրքիան ներկայումս աշխատում է այն կրկին, նույնիսկ ավելի երկար ժամկետով երկարաձգելու համար։ «Մենք գիտենք, թե որքան կարևոր է դա համաշխարհային պարենային անվտանգության համար: Մենք շատ լավ գիտենք դրա կարևորությունը հատկապես զարգացող երկրների համար»,- ասել է նա։

Վերջինս նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում աշխատում են ռուսական և ուկրաինական հացահատիկը ալյուրի և այլ ապրանքների վերածելու ու ստացված արտադրանքն աֆրիկյան աղքատ երկրներ ուղարկելու համար։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ այսօրվա հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև տարածաշրջանային որոշ հարցեր։ Նա հայտնել է, որ իր արգենտինացի գործընկերոջը տեղեկություններ է հայտնել Ուկրաինայում ընթացող պատերազմի և այդ ուղղությամբ Թուրքիայի կողմից գործադրվող ջաների վերաբերյալ։

Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերն իր հերթին բարձր է գնահատել Թուրքիայի և անձամբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը հացահատիկային միջանցքի նախաձեռնության գործում։

«Մենք մեծապես բարձր ենք գնահատում այս հարցում Թուրքիայի ունեցած դերը։ Մենք հատկապես բարձր ենք գնահատում այստեղ հացահատիկային միջանցքի և Ուկրաինայից ստացվող սննդի աջակցությունը, և աշխարհը գիտակցում է դա։ Այդ մասին էլ ենք խոսել։ Այս առաջնորդության դերը էական է բոլորիս համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

19:52 Նարեկացու հետ սրտի խորքից խոսք բացած գրաբարագետը. այսօր Վազգեն Գևորգյանի ծննդյան օրն է
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
21:07 Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:50 Կոմանդոսի վերջին խոսքերը․ Սեյրան Չիլինգարյանը մանրամասնում է
22:27 Հերիք ա պաշտպանվենք, պետք ա հարձակվել և սատկացնել․ գնդապետ Գ․ Սարգսյան (Ժարիտ Գրիշ)
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
22:59 1 կգ կարտոֆիլը՝ 6000 դրամ. Արցախում առևտուրն անկառավարելի է