Ներքին 3 տարի առաջ - 12:29 02-02-2023

Հետաձգում ենք, մինչև դանակը ոսկորին չի հասնում․ 2027 թվականից առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի բնակչության համար

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ։

Նախարարի փոխանցմամբ՝ մոտ 2 տարի աշխատել են մշակելու օպտիմալ և իրատեսական մոդել Հայաստանի համար։ Նախնական նախագծի մշակումից հետո բազմաթիվ քննարկումներ են ունեցել։

«Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք, մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել ավելի ծախսատար ծառայություններից և միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,- ասաց Ավանեսյանը։

Առողջության ապահովագրման համակարգի ներդրման մեկնարկը կտրվի 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը:

Ավանեսյանը ներկայացրեց, թե այս տարի կոնկրետ ինչ աշխատանքներ են նախատեսում կատարել․

«2023 թվականի առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, որն արդեն մշակվել է, դրանց վերանայում և ամբողջացում:

Կհաստատվեն փաթեթի գները: Դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք, ինչպես նաև կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող, պետական պատվերի շրջանակներում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, երբ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբին՝ այլ փաթեթ, և երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե, օրինակ՝ 2-րդ կարգի հաշմանդամ զինվորականն ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի:

2024 թվականին մենք կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել նաև այլ ցանկացողների:

2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակառուները, նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից:

Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակներում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում:

2027 թվականից արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ ամբողջ բնակչության համար»:

Գործադիրը կողմ քվեարկեց նախագծի հաստատմանը:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում