Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:56 13-07-2022

Դանակը հասել է ոսկորին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն օրերս քննարկել է երկրի տնտեսության ներկա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերն ու գործարարության առջև ծառացած խնդիրները:

Հիշեցնենք, որ այս միության նախագահը հանրապետության ամենահին ընկերություններից մեկի, 1993թ․-ին ստեղծված բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր բաժնետեր Արսեն Ղազարյանն է, որը միշտ աչքի է ընկել բոլոր ժամանակների երկրի ղեկավարների հետ ունեցած ջերմ հարաբերություններով ու երկրի առջև ծառացած խնդիրների հանդեպ դրսևորած «պահպանողական կեցվածքով»։ Այս անգամ, համաձայն հաղորդագրության, Արդյունաբերողների և գործարաների միությունը իր ուշադրությունը սևեռել է տնտեսական ներկա իրողությունների վրա, որոնք «նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- հայտարարել է միության նախագահը։ Խիստ զգուշավոր այս գործիչը «գեղեցիկ մանևրով» մարտահրավերներ բառից հետո նաև «հնարավորություններ» բառն է օգտագործել, իր համար «անշառ-անվտանգ» իրրավիճակ ապահովելու նկատառումով։ Այլապես նրա ամբողջ խոսքը․

«Մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժևորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը, այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով, էապես տուժում են նաև արտաքին տրանսֆերտներից օգտվողները։
Հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումներում ստեղծված դժվարություններով։

Իրեն զգացնել է տալիս նաև հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը, ինչի արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը» շատ հստակ ներկայացնում է երկրի տնտեսությունում ստեղծված մեղմ ասած գերռիսկային իրավիճակն ու նրա առաջարկն ուղղված գործարարներին «առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու և համարժեք քայլեր մշակելու նպատակով անցկացնել կլոր սեղան՝ բաց քննարկման հրավիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուներին ու փորձագետներին» շատ հստակ մեսիջներ է պարունակում գործարարներին համախմբվելու և միասնական օրակարգով կառավարության առաջ հարցեր բարձրացնելու համար։

«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե՛ պետական պատկան մարմինների, թե՛ տնտեսվարող եւ հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու և լուծումներ մշակելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ միության նախագահը հանրապետության եզակի մտավորական ու նույնքան էլ «պահպանողական» գործարարներից է և նրա կողմից նման ձևակերպումներով արտահայտվելն ու գործարարներին կոչ անելը կնշանակի, որ նրա իսկ գնահատմամբ՝ տնտեսական զարգացումների առումով իրավիճակն այն աստիճանի է ծանր, որ նա ստիպված է եղել ոչ միայն բարձրաձայն արտահայտվելու, այլ գործարարներին «հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար» համախմբվելու և կառավարության ներկայացուցիչների հետ (նույնն է թե կառավարության հետ) «կլոր սեղաններ» անցկացնելու։

Եթե Արսեն Ղազարյանն է նման առաջարկությամբ հանդես գալիս, ուրեմ ինչպես ժողովուրդն է ասում, «դանակը հասել է ոսկորին»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից