Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 25-01-2023

Շատերը սպասում են, մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է Վարչական դատարան․ Գյուրջինյան

Ամենանշելի փաստը կամ ձեռքբերումը, որն ունեցանք 2022 թվականին, «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագրի հրապարակումն է, որն ընդգրկում է 2019-2022թթ. լեզվի ոլորտի նշանակալի իրողությունները: Այդտեղ ընդգրկված են տարբեր ոլորտներ. կրթություն, թվային աշխարհ, արևմտահայերենը Հայաստանում, լեզվաքաղաքական հարաբերություններ, բառարանների և թարգմանական գրքերի հրատարակում և այլն։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Նա նշեց, որ լեզվաքարոզչության ոլորտի հետաքրքրական գործերից մեկն էլ տարվա բառի ընտրությունն էր:

«Ոմանք դժգոհեցին, մեզ քննադատեցին, թե ինչու հաղթեց «գիտարբուք»-ը, նույնիս ասում էին՝ դասավորել են։ Դա առցանց քվեարկություն է, ես այդ բառին ձայն չեմ տվել, բայց ուրախացել եմ այդ լուծմամբ, որովհետև նոր բառ է, ինքնատիպ է և առնչվում է գիտությանը: Պարզ է, որ բառարանային գրանցում չունի, շատ հաճախ չի գործածվել, բայց քվեարկողների 30 տոկոսը ձայնը տվել է այդ բառին։ Երկրորդ տեղում «բանակաշինությունն» է, հասարակությունը կարևորում է բանակաշինությունը, երրորդում «ինքնիշխանություն»-ն է: Իմ ընտրած բառն այս եռյակում չէ, ես ձայնս տվել էի «ապաշրջափակում» բառին, որովհետև ինձ համար էլ է այն շատ կարևոր»,- ասաց Գյուրջինյանը՝ հավելելով, որ 2022թ. փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ առաջին անգամ մի հետաքրքիր բան ևս արել են․«Շնորհավորական ուղերձ հրապարակվեց արևելահայերեն, արևմտահայերեն, և ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով»:

Խոսելով վերահսկողությունից՝ Գյուրջինյանը նշեց, որ ՀՀ լեզվի կոմիտեն շարունակում է կանխարգելիչ միջոցառումներ անել: Իրենց աշխատակիցները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ են հանձնել տնտեսավարողներին՝ տեղեկացնելով լեզվական օրենսդրության պահանջների և դրանց խախտումից բխող իրավական հետևանքների մասին:

«Հստակ նշվում է, որ սա օրենքի պահանջ է, հետևանքը սա է լինելու։ Գիտակից մարդիկ փոխում են, շատերը՝ ոչ: Սպասում են, մինչև դանակը հասնում է ոսկորին, գործը մտնում է Վարչական դատարան: Մենք Վարչական դատարան ենք ներկայացրել 41 հայցադիմում, վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք, և Վճռաբեկ դատարան ներկայացրել ենք 7 բողոք, որոնք մինչև հիմա ուղղակի չեն ընդունվել: Այս տարի մենք փոխեցինք մոտեցումը՝ մարդկանց համոզել, հասկացնել, հորդորել, որ սա Հայաստանն է, և պիտի հայերենը գերիշխող լինի: Օտար լեզուների դեմ բան չենք ասում, եթե նրանք չեն զբաղեցնում հայերենի տեղը»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Հարցին՝ ավելի շատ ի՞նչ խախտումներ են արձանագրում, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահը պատասխանեց, որ հիմնականում բնակավայրերի արտաքին, տեսանելի հարդարանքի համար քաղաքացիները միշտ բողոքում են․ «Ասում են՝ ոնց որ Հայաստան չլինի։ Մեր տնտեսավարողներն էլ թյուր ընկալում ունեն, որ անունն անպայման պետք է օտար լինի, գրությունն էլ, որը կգրավի օգտվողներին: Անունն էլ երբեմն երկար-բարակ, խուճուճ, դնում են հայերեն տառերով՝ ասում են՝ հայերենն եք ուզում, կա: Սա մեր ինքնագիտակցության պակասն է»։

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի