Մամուլ 3 տարի առաջ - 08:55 02-02-2023

Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերեւս ամենաթեժերից է լինելու: Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը:

Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը:
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, համոզիչ փաստերով հիմնավորել՝ ինչու են այդպես վարվում, ու ինչու են հենց հիմա որոշել ընդդիմադիրների նկատմամբ նման գործընթաց սկսել. իշխանականները օրակարգ են հանելու ընդդիմադիրների հետ կապված ողջ «արխիվը», սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին:

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում: Նրանք թեեւ սկզբում որոշել էին չմասնակցել նիստին, բայց հետո մտափոխվել են, որոշել են մասնակցել ու «նեղը գցել» ոչ միայն ՔՊ-ականներին, այլ նաեւ գլխավոր դատախազին, որը խորհրդարանում զեկուցելու եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ:
Մասնավորապես, Աննա Վարդապետյանին իրավական հարցերում «նեղը գցելու» դեր այդ օրը կստանձնեն Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ մյուս ընդդիմադիրներն արդեն կարձագանքեն ՔՊ-ականներին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին