Որքան գումար է հատկացվել Ալեն Սիմոնյանի գլխավորած 13-հոգանոց պատվիրակության՝ Դոհա գործուղման համար
copy image url

Որքան գումար է հատկացվել Ալեն Սիմոնյանի գլխավորած 13-հոգանոց պատվիրակության՝ Դոհա գործուղման համար

Ներքին 2 տարի առաջ - 12:44 01-02-2023
Հունվարի 24-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Դոհա, Կատարի Պետություն գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 336 հազար դրամ։ Այս մասին Oragir.News-ի հարցմանն ի պատախան հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Նա նաև հայտնել է, որ համաձայն ԱԺ նախագահի Կ-13-Ա կարգադրության՝ գիշերավարձի վճարումը կատարել է հրավիրող կողմը։ Ազգային ժողովը վճարել է միայն ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի երկու օրվա գիշերավարձը, որը կազմել է 138 հազար 686 դրամ։

Ըստ մեր հարցման պատասխանի՝ օրապահիկը հատկացվում է համաձայն ՀՀ կառավարության՝ 2005 թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2335 –Ն որոշման հավելվածի 2-ի։ Ըստ այդմ՝ Կատար Պետություն գործուղման օրապահիկը կազմում է 112 դոլար։

Հիշեցնենք, որ Դոհա էին մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանը, Վահագն Ալեքսանյանը, Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ՝ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ ՝ Արման Մկրտչյանը, ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ –օպերատոր Դավիթ Հակոբյանը և նույն բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։

Այսպիսով՝ 13 անձի 3 օրվա օրապահիկի ծախսը կազմել է մոտավորեպես 1 մլն 725 հազար դրամ (դոլարի միջին փոխարժեքը հունվարին տատարնվել է 395 դրամի սահմաններում)։