Ներքին 3 տարի առաջ - 15:05 30-01-2023

Ճանապարհային նշանները կարող են փոփոխվող լինել` կախված օրվա ժամից. Արուսյակ Խաչատրյան

Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներին՝ նշաններ, գծանշումներ, լուսացույցներ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

Նրա խոսքով, աշխարհում անընդհատ ի հայտ են գալիս նոր տեխնիկական միջոցներ, սակայն Հայաստանը չէր կարող դրանք կիրառել, քանի դեռ Հայաստանի օրենսդրության մեջ դրանք ներառված չեն: Արուսյակ Խաչատրյանը նշեց, որ օրինակ, դպրոցների մոտ առավելագույն արագության կարող է սահմանվել մինչև 20, 30 կամ 40 կմ/ժամ, սակայն ժամը 3-ից հետո կամ հանգստյան օրերին էլի նույն նշանը տեղադրված է և վարորդները ստիպված են դանդաղ երթևեկել. «Այդ դեպքերում մենք կարող ենք տեղադրել փոփոխվող նշան, որ ենթադրենք, արագությունը սահմանափակենք 40, իսկ դրանից հետո նորից 60 կմ/ժամ, որ իզուր արհեստական խցանումներ չառաջացնենք: Այս փոփոխություններով մեզ հնարավորություն է տրվել կիրառել նոր ի հայտ եկած երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց նա:

Հաջորդ փոփոխությունը, ըստ Արուսյակ Խաչատրյանի հետևյալն է. «Առաջարկել ենք, որ չկարգվորվող հետիոտնային անցումների վրա կիրառել հետիոտնային նշանը դեղնականաչավուն լուսանդրադարձնող ժապավեններով վահանակների վրա: Դա տեսանելիության բարձրացման միջոցառում է վարորդների համար: Նշել ենք այնպիսի հետիոտնային ացնումներ, որոնք յուրաքանչյուր ուղղությամբ 3 և ավելի գոտիներ ունի, նախատեսում ենք, որ նշանը կախվի նաև վերևից: Իսկ կարգավորվող հետիոտնային անցումկների համար կետ ենք ավելացրել, որ ճանապարհը տնօրինողն իր հայեցողությամբ կարող է վերևից կախվել նաև կարգավորվող, այսինքն՝ կանչովի լուսացույցներով անցումների վրա»:

Նրա խոսքով, նորարարություն է անկյունագծային հետիոտնային անցում գծանշումը, այսինքն՝ խաչմերուկում բոլոր ուղղություններով ավտոմեքենաները կանգնում են և հետիոտները կարող են խաչմերուկը հատել նաև անկյունագծով: Այս երթևեկությունը կազմակերպվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտնային երթևեկությունը շատ բարձր է՝ մեկ ժամում 900 մարդ և ավելի։


Ցանկացած խաչմերում, անկախ նրանից՝ խաչմերուկում կա «վաֆլի» կոչեցյալ գծանշումը, թե ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում և դա կստիպի վարորդին կանգնել խաչմերուկի տարածքում․
«Սա ամենատարածված խախտումն է Երեւանում, որի պատճառով առաջանում են օրվա պիկ ժամերին արհեստական խցանումներ: վարորդը մտնում է խաչմերուկի, կանգնում է եւ փակում հանդիպակաց երթեւեկությունը: Այսինքն հանդիպակաց երթեւեկության համար կանաչը բացում է, բայց նրանք էլ չեն կարողանում մտնել խաչմերուկ: Սրանից հետո, եթե վարորդը մուտք գործեց այդպիսի ժամանակ խաչմերուկի, նա տուգանվելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս փոփոխությունն արդեն մտել է ուժի մեջ:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել