Ներքին 3 տարի առաջ - 17:48 27-01-2023

Ոստիկաններն առանց վարորդի ներկայության ակտ են գրում. «տուգանքի մատերիալի» օրագիրը

Մարդկանց տուգանքի մատերիալ դարձնելու՝ երթևեկության կանոնների հերթական փոփոխություններն են կատարվել։ Արտյոմ Մկրտչյան անունով ֆեյսբուքյան օգտատերը «Վարորդի ընկեր» խմբում գրել է, որ ընկերոջը ՃՈ-ն տուգանել է՝ առանց զգուշացնելու։

Մկրտչյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբեր ամսին՝ Վայոց Ձորի մարզում։ Մեզ հետ զրույցում Մկրտչյանն ասաց. «Գայը կանգնացրել է ասել, որ ամրագոտի գցած չի, ասել է ակտ եմ գրում, որից հետո ընկերս ասել է, ո՞նց ես ակտ գրում, եթե ես գցել եմ ամրագոտի, բայց փաստորեն, հետևից ակտը գրել են, ակտը գնացել է հարկադիր, որից հետո արդեն գումարը՝ որը տաս հազար դրամ է, ու ԴԱՀԿ-ի աշխատանքի գումարն էլ հետը՝ տասնհինգ հազար դրամ, քարտից քաշել են»։

Մկրտչյանի խոսքով՝ ընկերը չի պատկերացրել, որ ակտ է գրվել, ասել է, որ չի էլ պատրաստվում ներկա գտնվել երկար․ «Ընկերս ասել է՝ ո՞նց ես ակտը գրում, եթե ես ամրագոտի եմ կապած եղել։ Ընկերս վստահ է եղել, որ գցել է ու վստահ է, որ ուղղակի ակտ չեն գրի՝ առանց իր ներկայության։ Վարել է նորմալ արագությամբ, կանգնացրել են՝ միայն ամրագոտի չկրելու համար, որը կապած է եղել։ Ընկերս փաստ չունի, որ ամրագոտի է կապած եղել, բայց մեղադրող կողմը պետք է փաստ ունենա, օդից մարդ ո՞նց կարող է վեցնել ու ակտ գրել, անգամ վիդեոյում երևում է, որ մարդու ամրագոտին կապած չի։ Եղել են մոտ երկու գայի», -ասաց Մկրտչյանը։

Փաստորեն, ՃՈ-ն առանց վարորդի ներկայության ակտ է գրել, որը, մեղմ ասած, անթույլատրելի է։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա