Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի
copy image url

Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի

Ներքին 2 տարի առաջ - 15:32 26-01-2023
Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: