Ներքին 3 տարի առաջ - 17:14 20-01-2023

Գազ չունենք, լույս չունենք, դպրոց չկա. իրավիճակը Արցախում

Գազ չունենք, լույս չունենք, երեխաները դպրոց չեն հաճախում, շատ վատ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչը՝ խոսելով այս պահին Արցախում տիրող իրավիճակից։

Հարցին, թե ինչպես են նման պայմաններում ջեռուցում բնակարանը՝ նա ասաց. «Լույսերը որ տալիս են մի քանի ժամ տունը տաքացնում ենք, որ լույս չի լինում, արև է լինում, երեխաները դրսում են լինում։ Այդպես էլի, դիմանում ենք, միայն թե վերջում լսենք, որ շատ լավ կլինի, խաղաղություն կլինի, Ադրբեջանի կազմի մեջ չենք լինելու, կդիմանանք ոչինչ»։

Արցախցին նշեց, որ ունի երկու անչափահաս երեխաներ, երկու երեխաներն էլ դպրոց են հաճախում․ աղջիկը սովորում է չորրորդ դասարանում, տղան՝ յոթերորդ դասարանում։ Խոսելով այն մասին, թե ինչպես են նման պայմաններում կազմակերպում դասապրոցեսները, որ երեխաները հետ չմնան ծրագրից՝ նա ասաց. «Որ լույս է լինում, երեխաները մեկ-մեկ դաս են սովորում, այնքան, որ հետ չընկնեն»։

Խոսելով դասապրոցեսների այլընտրանքային՝ հեռավար անցկացումից՝ ասաց. «Հանձնարարություն տալիս են, խումբ ունենք վայբերում, շփվում ենք, բայց դասերը, ո՞նց հեռավար կլինի, եթե լույս ու ինտերնետ չունենք»։

Հարցրեցինք, թե նման իրավիճակից ելքը ինչպես են պատկերացնում՝ նա ասաց. «Միայն խաղաղություն ենք ուզում, չենք պատկերացնում, որ կարող ենք ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել։ Դա միայն այն մարդը կպատկերացնի, ով որ վիրտուալ կյանքում է ապրում»։

Խոսելով այն մասին, թե ինչպես են այդ պայմաններում կերակուր պատրաստում, երբ լույս չունեն, բնակչուհին ասաց, որ սպասում են, որ լույս լինի պատրաստում են, շենքի մեջ են ապրում, վառարան էլ չունեն։

Հարցրինք, թե նման իրավիճակում ինչպե՞ս են իրենց զգում երեխաները, շա՞տ են հարցեր տալիս, թե երբ է ավարտվելու այդ իրավիճակը, պատասխանեց. «Մեկ լավ է, մեկ վատ։ Երեխաները դուրս են գալիս խաղում, իրենց լավ են զգում, որ լույս չի լինում, իրենք էլ նստած մեր պես սպասում են»։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում