Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 18-01-2023

Քննարկում ենք Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը․ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյուքնները և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները տեսանելի ապագայում։

«Գիտեք, հարաբերությունների հետ կապված, կարծում եմ, ամենակարևոր արտահայտիչը նա է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու երկրների վարչապետերը։ Դա տեղի է ունեցել նախորդ տարի, և արդեն երկրորդ դեպքն էր, երբ այդ ֆորմատով իրականացնում ենք աշխատանքները։ 2020 թվականի առևտրաշրջանառության արդյունքները շատ տպավորիչ են»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ երբ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել էր Հայաստան, այդ ժամանակ հայտարարել էին, որ խնդիր են դրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

«Հիմա հաստատաբար շատ մոտեցել ենք կամ հատել ենք։

2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։ Բայց հիմա ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա, որովհետև բարձր աճերը մի խնդիր ունեն՝ աճերը պետք է շարունակել, որովհետև եթե չշարունակենք, կունենանք հետընթաց։ Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված և պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։ Այն, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը անցնել նույնականացման քարտերով, դա և տնտեսական, և քաղաքական, և մշակութային, և մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ դա իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ, որ քննարկում ենք նաև Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- եզրափակեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ