Ներքին 2 տարի առաջ - 19:50 18-07-2024

Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը:
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական և մշակութային խնդիրներին:

Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի դասագրքերը տպագրվում և սովորողներին տրամադրվում են պետության միջոցներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժական որակավորում տալու նպատակով ՀՀ բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու, ծրագրերի մշակման, կադրերի՝ դասավանդողների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև նպատակային ուսուցման կարգով ուսանողների ներգրավման վերաբերյալ հարցեր:

Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով, նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որը, համագործակցելով ԲԳԿ-ի հետ, կաշխատի կրթական ծրագրի կազմման և մշակման ուղղությամբ:

Գործընթացի արդյունավետության առումով, ըստ նախարարի, անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել կամավոր ատեստավորումից բարձր արդյունքներ ցուցաբերած եզդիերենի ուսուցիչներին, որոնք ներկա պահին աշխատում են մի շարք հանրակրթական դպրոցներում:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ընթացիկ խնդիրներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը