Ներքին 3 տարի առաջ - 11:01 18-01-2023

Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը

Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114։

Հիշեցնենք՝ արցախցիները կտրոններով կկարողանան ձեռք բերել բրինձ, մակարոնեղենը, հնդկաձավար, շաքարավազ եւ ձեթ: Կտրոններով վաճառք կիրականացվի հունվարի 20-ից սկսած։

Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ եւ 1 լիտր ձեթ։
Կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է ժամը 9:00-ից:

Ավելորդ հերթերից խուսափելու համար Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի