Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:44 17-01-2023

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճիռը շատ լուրջ խաղաքարտ կդառնա՝ դիվանագիտության միջոցով միջանցքի բացման համար․ Սիրանուշ Սահակյան

«ՄԱԿ-ի Միջազգային դատարանում հայկական կողմն իրավական առումով դիրքային առավելություն ունի, քանի որ նույն փաստերի շրջանակներում ՄԻԵԴ-ն արդեն իսկ բավարարել է Հայաստանի նույնաբովանդակ պահանջը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագաh, միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը։

Իր խոսքով՝ այդպիսով Ադրբեջանին պարտավորեցվել է ապահովել առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև ճանապարհին առանց ապաստանի ու ապրուստի միջոցների մնացած անձանց ազատ տեղշարժը Լաչինի միջանցքով։

«Դատարանն արձանագրել է, որ այստեղ կան մարդու իրավունքների լրջագույն խնդիրներ, որոնք կարող են անգամ անդառնալի հետևանքներ ունենալ։ Մենք նաև գործնականում նման դեպքերի ականատես եղանք, երբ անհետաձգելի բուժօգնություն չտրամադրելու արդյունքում նույնիսկ արձանագրվեցին մահեր։ Հասկանալի է, որ Ադրբեջանը միշտ դիմում է քաղաքական մանիպուլյացիաների և փորձելու է ձգձգել ու անիրագործելի դարձնել կատարումը»,- ասաց նա։

Այս առումով, ըստ իրավաբանի, արդեն գործի պետք է անցնեն քաղաքական աշխատանքի ազդակները։

«Որովհետև պարտադիր իրավական որոշումների հիման վրա, երբ կողմերը ոչ թե Հայաստան-Ադրբեջանը, այլ Ադրբեջան- միջազգային կառույցն են, միանշանակորեն դատական ակտերի կատարումը կարելի է ապահովել քաղաքական ճնշմամբ։ Այս նախադրյալների պայմաններում, հաշվի առնելով նախորդ անհապաղ միջոցների վերաբերյալ գործերով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի դիրքորոշումը, ես մասնագիտորեն չափազանց բարձր եմ գնահատում դրական արդյունքի հեռանկարը։ Կարծում եմ, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը սա բավարարելու է, ինչը շատ լուրջ խաղաքարտ է դառնալու, որպեսզի ակտիվ դիվանագիտության միջոցով մենք հասնենք միջանցքի բացմանը»,- ասաց նա։

Ադրբեջանի կողմից դատարանի վճիռը չկատարելու դեպքում արդեն, որպես ճնշում կարող է գործադրվել միջազգային քաղաքական հարթակների ազդեցությունը։

«Օրինակ՝ Եվրոպական դատարանի պարագայում հարցը ծանուցվում է նախարարների կոմիտեին։ Նախարարների կոմիտեն իրավասու է պետության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որոնք կարող են լինել ֆինանսական, տնտեսական քաղաքական և իրավական։ Ընդհուպ մինչև անդամակցության դադարեցում։ Որքան կոշտ գործիքակազմ կօգտագործի կառույցը, որոշակի չափով պայմնավորված է քաղաքականության հետ։ Այսինքն, կարող է արձանագրվել, որ պարտադիր իրավական ակտը չի կատարվում, որն առաջ բերի պատժամիջոցի կիրառմամբ կամ թույլ դրսևորումներով։ Կամ լինի այնքան ազդեցիկ, որ կվտանգի տվյալ երկրի իշխանությունների հետագա պաշտոնավարումը կամ երկիրը տնտեսական մեկուսացման ենթարկի, և այդ պայմաններում այդ իշխանություններն արագորեն կատարեն Եվրոպական դատարանի դատական ակտերը»,- ասաց նա։

Իրավաբանը հույս է հայտնում, որ եվրոպական կողմը կգործի ավելի սկզբունքային դիրքերից, քաղաքական ճնշում կբանեցնեն միջանցքի բացելու համար։

«Անկեղծ ասած՝ վստահություն չունեմ, որ նրանք երբևէ ճանաչելու են Արցախի անկախությունը՝ նաև դրանով ճիշտ ազդակներ հղելով Ադրբեջանին՝ իր հակահայկական քաղաքականությունը վերացնելու առումով։ Էներգետից ոլորտում իրենք ունեն ռազմավարական գործընկերություն, բայց, առնվազն, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների սերտացման ֆոնին, կարծում եմ, այս մարդասիրական հարցը կփորձեն լուծել քաղաքական ճնշում բանեցնելով»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ ԵԽԽՎ-ում առաջիկայում Բերձորի միջանցքի խնդրի շուրջս նախատեսվող քննարկումն առավելապես դատապարտող բնույթ է կրում։

«Դրանք ավելի բարոյաքաղաքական ուժով օժտված որոշումներ են։ Եվ դրանց ազդեցությունն այնքան էլ մեծ չէ, որքան դատական որոշումներինը։ Իհարկե, այս գործընթացում իր նշանակալի տեղը կունենա, աջակցող էլեմենտ կլինի նաև դատական որոումների ի կատար ածման գործում։ Եվ, կարծում եմ, որ քաղաքական ճնշման տեսանկյունից մեծ նշանակություն կունենան։ Բնականաբար, այդ զարացումը կրիտիկական չեմ համարում։ Բայց նույնիսկ նման բանաձևերի ընդունումն ու դատապարտումն այս փուլում ունի իր նշանակությունն ու կարող է իրավիճակի փոփոխության հանգեցնել։ Կանխատեսում եմ, որ քննարկումները լինելու են ավելի պրոհայկական տեսանկյունից։ Նաև չմոռանանք, որ Եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի դատական ատյանն է։ Եվ այդ իրավական գնահատականները, որոշակի առումով, քաղաքական դերակատարներին ազդակ են։ Նույն դատարանի դիրքորոշումները կյանքի կոչելու առումով այս կառույցը, կարծում եմ, կտրուկ դիրքորոշումներով պետք է հանդես գա»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com