Ներքին 4 տարի առաջ - 22:41 20-11-2021

Գերիների և անհետ կորածների մասին ՊՆ տվյալները չեն համապատասխանում իրականությանը. Սիրանուշ Սահակյան

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։ Այդ մասին Sputnik Արմենիայի-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«ՀՀ ՊՆ-ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- նշել է նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքերով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին