Ուղիղ եթեր

Լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված. Հրաչյա Սարգսյանը բարկացավ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:43 16-01-2023
Երևանի վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել թվով 483 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում Արաբկիր վարչական շրջանի կողմից 83, Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ 57, Նոր Նորք վարչական շրջանի կողմից՝ 120 և Շենգավիթ վարչական շրջանի կողմից՝ 223 գործ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

«Երկու վարչական շրջան՝ Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն, գրավոր ներկայացրել են, որ չունեն այլևս պարտավորություն: Ավանը բանավոր է ասել, որ ավարտել են, բայց գրավոր դեռ չենք ստացել։ Նշված տեղեկությունները ստուգվել են և հաշվառվելուց հետոսահմանված ընթացակարգով ներկաացվել են իրավաբանական վարչություն»,-հավելեց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե մնացած 5 վարչական շրջաններն ինչ փուլում են, որին վարչական ղեկավարները պատասխանեցին, թե տեղյակ չեն, կճշտեն, կտեղեկացնեն:

«Ժողովուրդ ջան, ամեն մեկիդ էս հարցը 5 անգամ տվել եմ, ամեն մեկիդ մեկ հանձնարարական է 7 օրվա ընթացքում: Ձեր ենթակայության տակ է եկամուտների հաշվառումը։ Ոնց որ լիքը մարդ ունեք, որ չգիտեմ՝ ինչով են զբաղված: Դժվա՞ր է էստեղից դուրս գաք, ձեր անձնակազմին հավաքեք, ասեք ինչ պետք է անեն»,-բարկացած արձագանքեց քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
17:55 Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը