Ներքին 3 տարի առաջ - 15:35 15-01-2023

Բրյուսովցիները անորոշությունից դիմել են դատարան. առաջիկայում նորից դուրս կգան պայքարի


Իշխանությունը ոչ մի կերպ չի մարսում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությունը: Այդ «հողի» վրա անգամ ԿԳՄՍՆ նախարարը, փոխվարչապետ, հոգաբարձուների խորհրդի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը ազատվեցին պաշտոններից, վերջինս այժմ էլ հրաժարվում է ստորագրել նիստի արձանագրությունը: Ինչպես հայտնի է՝ Բրյուսովի ռեկտորի ընտրության առնչությամբ նաև քրեական վարույթներ են նախաձեռնվել: Իսկ մեզ հայտնի էր դարձել, որ վարույթների պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողներից մեկի բացակայության պայմաններում մեկ այլ ուսանող է քվեարկել։

Հասկանալու համար, թե ի՞նչ զարգացումներ են սպասովում Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը Օragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Դատական հայց ենք ներկայացրել, բոլոր ուղություններով։ ՊՎԾ-ին ենք նամակ ուղարկել ու պարտադրել ենք՝ ներողություն խնդրել ու անորոշ իրավիճակում ենք, չգիտենք, թե ի՞նչ է լինելու, դրված է ինձ վրա պարտականություններ, նաև դա կապված է ստորագրության հետ, իրենք առհասարակ կարող էին առանց այդ ստորագրության էլ մտցնեին, ուղղակի պատճառներ էին ման գալիս։

Վստահ եմ՝ Արամ Իսաբեկյանի պատմությունը գիտեք, որ ռեկտոր է ընտրվել ու ոչ մի գիտական կոչում էլ չունի, փոխնախարար Թռչունյանի հրաժարականն էլ անհասկանալի է։ Նորություն լինելու է հաստատ, մինչև վերջ պաքարելու ենք, դուրս ենք գալու նորից պայքարի, հիմա սպասում ենք դատարանին, ակնկալիքներ ունենք ամեն դեպքում, իրենք հիմք չունեն չհաստատելու»։

Նոր զարգացումները՝ առաջիկայում....

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում