Երևան +12°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:17 13-01-2023

ԿԳՄՍ փոխնախարարի հովանու ներքո Գեղարվեստի ակադեմիայում պաշտոնեական կեղծիքով ընտրություն է եղել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, եւ, հետեւաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է:

Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ»: Թեեւ անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետեւաբար ռեկտոր ընտրվել չէր կարող:
Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերեւս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի:


Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին