Հարցում Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:30 12-01-2023

Այսօր ասում են՝ Ղարաբաղից հրաժարվեք, վաղն էլ կասեն՝ Երևանից հրաժարվեք․ հարցում

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի օրեր առաջ արած հարտարարությունը, թե «ավելի լավ է կորցնել Արցախը, քան Հայաստանը», բուռն քննադատության է արժանացել հանրության շրջանում։

Ի պատասխան Oragir.News-ի հարցին՝ քաղաքացիներից մեկը տեսակետ հայտնեց, որ ՀՀ ներկա իշխանություններն արդեն իսկ հանձնել են Արցախը։

«Այսօրվա իրավիճակում չես կարող իմանալ՝ այս Կառավարությունում երկրի մասին մտածող կա, մտածող չկա։ Բանից պարզվում է՝ միայն այս հասարակ ժողովուրդն է երկրի մասին մտածում։ Ի՞նչ ասեմ։ Այսօր ասում են Ղարաբաղից հրաժարվեք, վաղն էլ կասեն Երևանից հրաժարվեք։ Լրիվ Ալիևի օգտին են խոսում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ավելի վաղ հրապարակային հայտարարել էր, թե Բերձորի միջանցքն ուժով բացելու փորձերը կարող են բերել Հայաստանի կորստի։ Դիտարկմանը, թե հիմա Արցախն ենք կորցնում, իշխանական պատգամավորը հայտարարել էր, որ ավելի լավ է Արցախը կորցնել, քան Հայաստանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ