Արտաքին 3 տարի առաջ - 14:14 09-01-2023

Թուրքիան Հունաստանին կոչ է անում հրաժարվել «սխալ հաշվարկներից»

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին կոչ է արել հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլեր չփնտրել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անդալու լրատվական գործակալությունը, Աքարն ասել է, որ Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումն, ինչպես նաև տարածաշրջանում այնպիսի ստատուս քվոյի ձևավորումը, որը կվնասի իրեն։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Հունաստանը պետք է հիշի պատմության դասերը։ Նրա խոսքով՝ թեև Թուրքիան չի պատասխանում հունական կողմի սադրանքներին, սակայն միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում այնպիսի պայմաններ ստեղծվեն, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները։

«Աթենքն իր հակաթուրքական ծրագրերում չպետք է հույսը դնի երրորդ ուժերի»,- նշել է Աքարը։

Թուրք պաշտոնյան վերահաստատել է նաև Թուրքիայի վճռականությունը՝ տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելու հարցում։ Մեկնաբանելով Կրետե կղզու տարածքային ջրերը վեցից մինչև տասներկու մղոն ընդլայնելու առաջիկա քայլերի վերաբերյալ հունական կողմի հայտարարությունները՝ Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան չի ընդունի։

Աքարը հավելել է, որ Թուրքիան, որպես Կիպրոսի երաշխավոր երկրներից մեկը, թույլ չի տա ոտնահարել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի իրավունքները։ «Հյուսիային Կիպրոսի թուրքական հանրապետությանը ստեղծումը պատմականորեն կայացած փաստ է։ Այսօր մենք խոսում ենք միայն պետության ճանաչման մասին»,- ասել է նա։

Վերջինիս նաև շեշտել է Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար։ Նրա համոզմամբ՝ «ուժեղ Թուրքիա նշանակում է ուժեղ ՆԱՏՕ»։


Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին