Ներքին 3 տարի առաջ - 13:44 09-01-2023

Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում կրկին զենք-զինամթերք է հայտնաբերել

Ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Որոտանի (Կուբաթլու-խմբ) ուղղությամբ հայկական կողմին պատկանող զենք-զինամթերք է հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը։

Հաղորդվում է, որ Որոտանի շրջանի տարածքում գտնվող լքված հայկական դիրքերում Ադրբեջանի ոստիկանության շրջանային վարչության աշխատակիցները հայտնաբերել են՝ 8 հակատանկային հրթիռային համալիր, 5 նռնականետ, 35 ձեռքի նռնակ, տարբեր տրամաչափի 66 արկ, տարբեր տրամաչափի փամփուշտ և այլն։

Ադրբեջանի ոստիկանական ուժերը շարունակում են ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական ուժերի թողած զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման համար։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց