Ներքին 4 տարի առաջ - 22:31 03-05-2022

Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք ու թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապրիլի 30-ին տեղեկություններ էին ստացել, որ չորս տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, երեքը՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, Աղձք գյուղից Տեղեր համայնք տանող ճանապարհի վագոն-տնակի մոտ թմրամիջոց են օգտագործում, և որ վագոն-տնակի տակ ինքնաձիգ կա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը տեղում հայտնաբերել է մոխրացած հետքերով 3 կաթուցիչ և ստվարաթղթե փաթեթ՝ չորացված, մանրացված զանգվածով:

«Ոստիկանները վագոն-տնակի տակից հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ:

Ըստ Աղձք գյուղի 40-ամյա բնակչի՝ բուսական զանգվածը թմրամիջոց է, պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Ինքնաձիգը ևս իրենն է:

Չորսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Հարուցվեց քրեական գործ: Բերման ենթարկվածներից 40-ամյա տղամարդը ձերբակալվեց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին ձերբակալված անձի և բերման ենթարկված 42-ամյա երևանցու հաշվառման ու բնակության վայրերում: Հայտնաբերվեցին մեկ տուփ վառոդ, 16 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված 10 պահեստատուփ, գնդացրի շղթա՝ փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 170-ից ավելի փամփուշտ: Հայտնաբերեցին նաև երկու փաթեթ կանեփանման չորացված, մանրացված զանգված, ապակե տարայով հեղուկ՝ կանեփանման բույսի թփերով:

Ըստ 42-ամյա երևանցու՝ հայտնաբերված բուսական զանգվածը թմրամիջոց է, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք