Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:02 24-02-2022

Ապօրինի պահվող մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն էր հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, որով մատնանշվել էին քրեածին վարքագծով ապրող և դրանց հետ առնչություն ունեցող անձանց շարքը, նրանց կողմից նախկինում կատարված հանցագործությունների բնույթը և այլ վերաբերելի հանգամանքներ։

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, անհրաժեշտություն էր համարվել ձեռնարկել համապատասխան-օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ անձանց կողմից կատարված հանցավոր արարքները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Տրված հանձնարարականները տվել են իրենց դրական արդյունքները:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ, արդյունավետ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում 2022թ. փետրվարի 24-ին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 42 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, հրազեններ և ռազմամթերք։

Մասնավորապես, բնակարաններում հայտնաբերվել են MN-654K, թմբուկավոր, «Մակարով», «Մատիտ» տեսակի ատրճանակներ, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահունակով, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և քանակների մարտական փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի և քաշերով թմրամիջոցների նմանվող նյութեր, «Լորազեպամ» տեսակի դեղահաբեր:

Բացի այդ, 2022թ. փետրվարի 10-ից մինչ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են «AKM» տեսակի ինքնաձիգ, 21 հատ գործարանային արտադրության տրամաչափի փամփուշտներ, «Մարիխուանա», Մորֆին» տեսակի թմրամիջոցներ, «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

2-րդ անձի մոտ հայտնաբերվել է «ПМ» տե­սա­կի 9 մմ տ­րա­մա­չա­փի ա­կո­սա­փող ատր­ճա­նակ՝ իր 2 փամփշ­տա­տու­փով, գործարանային արտադրության «ПМ», «АПС», տե­սա­կի ատր­ճա­նակ­նե­րի և համապատասխան տ­րա­մա­չա­փի այլ ա­կո­սա­փող զեն­քե­րի հա­մար նա­խա­տես­ված փամ­փուշտներ:

3-րդ անձի մոտ հայտնաբերվել է «TT» տեսակի ա­կո­սա­փող ատր­ճա­նակ՝ իր փամփշ­տա­տու­փով, «TT», «ППШ-41», «ППС-43», տե­սա­կի ատր­ճա­նակ-գնդացիրների և համապատասխան տ­րա­մա­չա­փի ա­կո­սա­փող այլ զենքերի համար նա­խա­տես­ված փամ­փուշտներ, 4-րդ անձի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ակոսափող ատրճանակ և փամփուշտներ։

Բերման ենթարկված վերը նշված 4 անձից 2-ի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1 անձ ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:

Դատախազությունից հայտնում են, որ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված գործողությունները լինելու են շարունակական:Մեկտեղ, քաղաքացիներին հորդորվում է այդպիսիք ունենալու դեպքում հանձնել Ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի