Ներքին 3 տարի առաջ - 20:40 06-01-2023

Զեյթունի Degusto արագ սննդի կետի մոտից 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, սպիտակ շապիկ, որոնք նրանց հանձնարարականով պարեկները վերցրեցին իրենց հսկողության տակ։

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչ կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանն ու ավագ դատախազներ Արմեն Երիցյանն ու Դավիթ Բաղդասարյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան