Ներքին 3 տարի առաջ - 18:53 06-01-2023

Ես և կինս օգտագործելու ենք իրավունքների պաշտպանության բոլոր միջոցները՝ թե ներպետական, եւ թե վերպետական. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը , եւ այդ փաստով ԲԴԽ-ի առջեւ վարույթը համարվում է ավարտված։

«Որոշման ամբողջական տեքստի հետ ծանոթանալով՝ է՛լ ավելի շատ է հիմնավորվում մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ։

Այս գործն ունի երկու հարթություն՝ անհատական եւ հանրային։ Անհատական մակարդակում մենք օգտագործելու ենք իրավունքների պաշտպանության մեզ հասու բոլոր միջոցները՝ թե՛ ներպետական եւ թե՛ վերպետական։ Գիտակցում ենք, որ գործընթացը երկար է տեւելու, սակայն վերջնարդյունքում հաջողությանը չենք կասկածում (պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է գոյություն ունենալ):
Ինչ վերաբերում է հանրային հարթությանը, ապա որեւէ կերպ դրանով չեմ զբաղվելու՝ էթիկական նկատառումներով։ Որպես իրավապաշտպան՝ զբաղվել եւ զբաղվում եմ ապօրինի, հատկապես քաղաքական հետապնդման ենթարկվող տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ դատավորների գործերով։ Սակայն ընտանիքիս անդամի գործով իրավապաշտպանական հարթությամբ զբաղվելը չեմ կարող ճիշտ համարել - եթե կան մարդիկ, որոնք այս գործը կհամարեն կարեւոր հանրային հարց, թող իրենք էլ զբաղվեն խնդրի հանրային բարձրաձայնմամբ, իրավասու միջազգային կառույցներին դիմումների հասցեագրմամբ։ Եթե կան մասնագիտական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի անկախության ու անփոփոխելիության նկատմամբ անթաքույց ոտնձգություն, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու։ Եթե կան քաղաքական կառույցներ, որոնք այս գործը կհամարեն դատավորի ընտանիքի անդամի (իմ) գործունեության պատճառով քաղաքական հետապնդման դրսեւորում, թող իրենք էլ հանդես գան հայտարարություններով. ես դա չեմ նախաձեռնելու»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև