Ներքին 3 տարի առաջ - 12:57 02-01-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Լիահույս եմ, որ հայ-չեխական հարաբերությունների համար այս կարևոր տարեդարձը հիմք կհանդիսանա զարգացնելու և ամրապնդելու մեր երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու համերաշխությունը:

Վերհիշելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր առաջին հանդիպումը` հուսով եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում կամ այցելել Պրահա՝ քննարկելու ինչպես հայ-չեխական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այնպես էլ շարունակելու Եվրոպայում կայունության և անվտանգության պահպանման և Հայաստանի եվրոպական նկրտումների մասին երկխոսությունը:

Բարձր եմ գնահատում ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում Ձեր ավանդը, որը միտված էր տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը: Վստահ եմ, որ մեր կառավարությունները կգործադրեն բոլոր ջանքերը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և բարեկամ չեխ ժողովրդին խաղաղություն, հաջողություն և բարգավաճում բոլորիս համար այս դժվարին ժամանակաշրջանում»,-նշված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա