Արտաքին 3 տարի առաջ - 15:15 28-12-2022

Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում իր վերահսկողության տակ անցած տարածքները

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում իր վերահսկողության տակ անցած տարածքները։ Այս մասին Պեսկովն ասել է ռուսական RBC-ին տված հարցազրույցում։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն այդ համաձայնագրերի շրջանակներում Կիևը պետք է իր կորցրած տարածքները ճանաչի որպես ռուսական։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ներկա պահին Ուկրաինայի հարցում խաղաղության ծրագիր չկա։

«Առայժմ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիր» չկա, սկսենք սրանից։ Չի կարող լինել «խաղաղության ծրագիր» Ուկրաինայի համար, որը հաշվի չառնի այսօրվա իրողությունները Ուկրաինայի տարածքից՝ Ռուսաստանի կազմ չորս նոր շրջանների մուտքով»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Պեսկովը հավելել է, որ ոչ մի ծրագիր, որը հաշվի չի առնում Ռուսաստանի կողմից ստեղծված այս իրողությունները, չի կարող հավանության արժանանալ։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը

Ձեզ գուցե հետաքրքրի