Արտաքին 4 տարի առաջ - 15:15 22-10-2021

Թուրքական ալիքի ռեպորտաժն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականից (տեսանյութ)

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում Թուրքիայի զինուժի անձնակազմի ծառայության մասին, գրում է ermenihaber-ը:

Նշվել է, որ թուրքական բանակի «Ականազերծման հատուկ ստորաբաժանումները» Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» հայերի տեղադրած ականները հայտնաբերելու և վնասազերծելու աշխատանքներ են տանում, «որպեսզի այդ հողերի իրական տերերը ավելի շուտ վերադառնան»:

Տեսանյութը նկարահանվել է Ջրականում (Ջեբրայիլ), դրանում երևում է ականազերծման աշխատանքից դրվագներ:

Նշվում է, որ ականազերծման աշխատանքներում ներգրավված է թուրքական բանակի 130 զինծառայող։ Ըստ հրապարակման՝ թուրքական զինանձնակազմը բացի ականազերծման աշխատանքներից, վերապատրաստում է ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների անձնակազմին:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին