Ուղիղ եթեր
Վրաստանի կառավարությունը 1.5 միլիոն լարի է հատկացնում՝ Ուկրաինային գեներատորներ գնելու համար
copy image url

Վրաստանի կառավարությունը 1.5 միլիոն լարի է հատկացնում՝ Ուկրաինային գեներատորներ գնելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 17:06 17-12-2022
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ երկրի կառավարության որոշման համաձայն՝ Ուկրաինայի համար գեներատորներ գնելու համար հատկացվել է 1.5 մլն լարի (մոտավորապես 562 հազար դոլար)։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկային նախարարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ ներկայումս իրականացվում են մատակարար ընկերությունների որոնման և գնման աշխատանքները։ Որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա կտրամադրվեն տարբեր տեսակի գեներատորներ։

Նշվում է, որ ձմռան նախաշեմին ռուսական ուժերը իրենց հարձակումների հիմնական թիրախ դարձրեցին Ուկրաինայի էներգետիկ համակարգը, ինչի հետևանքով այժմ երկրի մի շարք քաղաքներում լույս ու ջերմություն չկա։ Տեղական իշխանությունները ջեռուցման կետեր են ստեղծում, որտեղ եռացող ջուր կա, և մարդիկ կարող են լիցքավորել իրենց բջջային հեռախոսները և ստանալ առաջին օգնություն։

Ուկրաինայի համար գեներատորներ և տրանսֆորմատորներ այս օրերին ուղարկվում են բազմաթիվ երկրներից՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ հզորությամբ: Եվրախորհրդարանը մեկնարկել է «Հույսի գեներատորներ» արշավը, որն արդեն իրականացվում է ավելի քան 200 եվրոպական խոշոր քաղաքներում։

Վրաստանում երկրի բնակիչներն ավելի արագ են արձագանքել Ուկրաինայի օգնության խնդրանքին, քան իշխանությունները։ Մոտ չորս հազար մարդ երկու շաբաթվա ընթացքում գումար է հավաքել փոքր գեներատորների խմբաքանակի համար, որոնք արդեն ուղարկվել են Կիև։

Ամենից շատ դիտված

17:50 Թոռներիս արջուկներն են, հո չենք թափելու․ կրեատիվ տունը վախեցնում է անցորդներին
15:20 ՀՀ ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը
18:40 Հայտնի պատուհասի «շնորհիվ» Արցախը հազարամյակների ընթացքում առաջին անգամ մնացել է առանց հայ
15:50 Նիկոլ Փաշինյանը պահանջում է Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարակա՞նը
22:44 Համալսարանը «проходной двор» չէ. այն չի կարող դառնալ իշխանական քարոզչության անցումային դահլիճ. ԵՊՀ ուսանող
19:41 Գնել Սարգսյանը ուղղորդված եկել էր` հետս հաշիվ մաքրելու. քահանան` երեկվա միջադեպի մասին
13:45 Մահացածը 60-ին մոտ տղամարդ էր, 2 տղա ուներ․ նոր մանրամասներ՝ Վերին Դվինի ողբերգական վթարից
18:52 2 միլիոն վարկ, խզված ավանդ, անհետացած գումար. զեղծարարություն՝ «Ardshinbank»-ի պատճառով
16:55 Հերի՛ք է նստեք տանն ու բավարարվեք ստատուս գրելով. վտանգն արդեն մեր տներ է հասել. Սոնիա Թաշչյան
14:31 Հայրիկդ երկնքից նայում է և հպարտանում քեզնով․ Հայկոյի որդին ավարտեց 8-րդ դասարանը