Մամուլ 3 տարի առաջ - 08:41 17-12-2022

Հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու մասին մտածել. Արմեն Խաչատրյան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց՝ «Լաչինի միջանցքը» փակելուց հետո ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, ելույթներ են ունենում ու մեղադրում Արցախում խաղարարար առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին, թե իրենց պատասխանատվության գոտու անվտանգ երթեւեկը չեն ապահովում:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ իշխանության ներսում ոչ բոլորն են վատ տրամադրված Ռուսաստանի դեմ, ավելին՝ որոշներն այն տեսակետին են, որ խաղաղապահներին շատ ավելի լայն լիազորություններ պետք է տրվեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, օրինակ, վստահ է՝ եթե Ռուսաստանն այժմ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ, ապա, պարզ է, նրա ձայնի տոնայնությունը բոլորովին այլ կլիներ: «Այս ամենը պետք է հաշվի առնել ու հասկանալ՝ ՌԴ-ն ունեցած մանդատով արդյոք կարողանում է իր առջեւ դրված խնդիրը լուծել: Այո, պարտավոր է լուծել, բայց կարողանո՞ւմ է լուծել: Սա՛ է խնդիրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա:

«Իսկ եթե չի կարողանում լուծել, ապա ի՞նչ անել»,- մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորն արձագանքում է՝ այդ հարցում հայկական դիվանագիտությունից շատ բան կախված չէ: «Եթե չի կարողանում, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել: Սրանք բացարձակ իմ մտորումներն են»,- բարձրաձայնում է ՔՊ-ական պատգամավորը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին