Մամուլ 3 տարի առաջ - 08:10 16-12-2022

Օտարերկրյա որոշ քաղաքացիներին պետական ու ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն կտրամադրվի․ նախագիծ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետեւաբար, նրանց հնարավոր չի լինում տրամադրել պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք»:

Պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկվելու իրավունք տալու է ՀՀ վարչապետի աշխատակազմը: Հիշեցնենք, որ մեկ այլ նախաձեռնությամբ նախատեսում են ընդլայնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցանկը։ Այսինքն՝ այն, ինչ չի կարելի իմանալ ՀՀ քաղաքացիներին, թույլատրվելու է օտարերկրյա լրտեսներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը