Ներքին 3 տարի առաջ - 20:13 15-12-2022

Նոր դեսպանի անելիքը հայ-ամերիկյան օրակարգի ձևավորումն է, որովհետև օրակարգ չկա. Սարգսյան

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Քրիստինա Քվիենին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով նախորդ դեսպանի կատարած աշխատանքից, ասաց. «Նախորդ դեսպանը շատ ծանր փուլում է Հայաստանում աշխատել որպես դեսպան, մարտահրավերներով լի և իր կատարած աշխատանքների նկատմամբ գնահատական տալը ճիշտ կլինի անել ժամանակի ընթացքում, օրինակ՝ հայ համայնքի որոշ կազմակերպություններ ունենք, որոնք շատ դժգոհ են նրա աշխատանքից, Հայաստանի իշխանությունները շատ գոհ են նրա աշխատանքից, այսինքն՝ այստեղ միանշանակ պատասխան տալ բնականաբար չի կարելի։ Համենայն դեպս, մենք ունենք երկու իրարից տարբերվող կարծիքներ, որ իշխանությունը լավ է գնահատում իր աշխատանքը, իսկ համայնքային կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ դատի գրասենյակը, նրա գործունեությունը համարում են տապալված»։

Հարցին, թե նոր նշանակված դեսպանը շատ անելիքներ ունի, նա էլ է մի այնպիսի փուլում նշանակվել, որ Հայաստանում ծանր իրավիճակում է, Սարգսյանը պատասխանեց. «Ավելի շատ, քանի որ նրա անելիքը հայ-ամերիկյան օրակարգի ձևավորումն է, որովհետև օրակարգ չկա։ Հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումները, որոնք շատ ակտիվ են, չեն վկայում օրակարգի առկայության մասին, դրանք վկայում են ամերիկյան տարածաշրջանային օրակարգի առկայության մասին, և Միացյալ Նահանգները շատ ակտիվ աշխատում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարցերի կարգավորման գործընթացներում, այսինքն՝ գործունեությունը որպես այդպիսին հենց լինելու է Վաշինգտոնի, ըստ շարադրանքի, առաջնահերթությունների սպասարկումը»։

Խոսելով հայակական կողմի սպասելիքներից, նորանշանակ դեսպանից և Միացյալ Նահանգներից՝ Սարգսյանն ասաց. «Ունենք սպասելիքներ բնականաբար, որովհետև ձևավորվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվ է զբաղվում միջնորդությամբ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև, և՛ Հայաստանի և՛ Թուրքիայի միջև, դա շատ ավելի ակտիվ է դրսևորվում և՛ հանրային դիվանագիտության, և՛ կուլիսային դիվանագիտության մեջ։ Այնպես որ, սպասելիքներ բնականաբար կան, որովհետև գործ ունես գերտերության հետ, կան բարձր մակարդակի այցեր, փոխայցելություններ և շփում, դա որոշակի սպասումներ հանրության մեջ ձևավորում է»։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները