Արտաքին 1 տարի առաջ - 23:22 23-05-2025

Թրամփը չի վերանայի ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերի մասին որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50% մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը։

«Ես գործարք չեմ ուզում կնքել: Մենք արդեն մաքսերով գործարք ենք կնքել 50%-ի չափով, սակայն, կրկին, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե ԵՄ երկրները արտադրություն ստեղծեն ԱՄՆ-ում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին, թե հնարավոր է ԵՄ-ի հետ գործարքի հասնել մինչև հունիսի 1-ը, երբ ուժի մեջ կմտնեն 50%-անոց մաքսատուրքերը:

«Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն հայտնի այստեղ գործարան կառուցել, մենք կարող ենք քննարկել որոշ ուշացումներ, երբ նրանք կառուցեն այն: Կարծում եմ, որ դա տեղին կլինի»,- նշել է Թրամփը:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել