Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:43 15-12-2022

ՌԴ-ն պետք է իր գործողություններում սադրի Ադրբեջանին․ ԱՀ ՄԻՊ

Ռուսաստանն այս հակամարտության հարցում ունի երկակի կարևոր նշանակություն. նախ, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, որպես Արցախում միակ միջազգային ներկայացվածություն և որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հյտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային հանրության անդամներից ոչ մեկը Ռուսաստանի չափ չի տիրապետում Արցախում տիրող իրավիճակին, որովհետև Արցախում գտնվողն 2000 ռուս խաղաղպաահները ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում Արցախում ապրող 120 հազար մարդկանց իրավունքները:

«Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորակազմին փորձում է որակազրկել և հող է նախապատրաստում, որպեսզի 2025 թվականից հետո այդ ուժերը հանվեն Արցախից։ Կարծում ենք, որ ՌԴ–ն իր գործողություններով պետք է սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Խնդրում եմ ռուս խաղաղապահներին ձեռնարկել բոլոր գործողությունները, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում վերականգնվի Հայաստանի և Արցախի միջև կապը»,– նշեց Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին

Ձեզ գուցե հետաքրքրի