Արտաքին 2 տարի առաջ - 17:09 17-11-2023

ՌԴ-ն ռազմական գործողություններում ուկրաինացի ռազամագերիների է ներգրավել․ Կիևը չի արձագանքել

Ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը հաղորդում է, որ մի խումբ ուկրաինացի նախկին զինծառայողներ, այդ թվում ՝ ռազմագերիներ, «կամավորագրվել են» Ռուսաստանի օգտին կռվելու համար, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Պաշտոնական Կիևն այս տեղեկությունը որևէ կերպ չի մեկնաբանել։

Լրատվական գործակալության տեղեկություններով՝ զինծառայողները Բոգդան Խմելնիցկու անվան կամավորական գումարտակի անդամներ են:

Ավելին՝ գումարտակը ձևավորվել է «ուկրաինական զորքերի ռազմագերիներից»՝ Ուկրաինայի Դոնեցկի շրջանի օկուպացված արևելքում գտնվող ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Վաշինգտոնում գործող Institute for the Study of War վերլուծական կենտրոնը, հղում անելով ռուսական պետական լրատվամիջոցներին, հայտարարել էր, որ Ռուսաստանը հավաքագրել է 70 ուկրաինացի ռազմագերիների ,ինչը Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտում է։

«Ռուսաստանի իշխանություններ ստիպել են ուկրաինացի ռազմագերիներին միանալ կամավորական շարժմանը՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար»,- հայտարարել է Institute for the Study of War վերլուծական կենտրոնը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում