Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:01 15-11-2022

Մեր օրակարգն այս ընթացքում նաև գործողություններում կտեսնեք․ ընդդիմության պատգամավոր

Ընդդիմությունն ԱԺ եկել է իր օրակարգով, որն առաջիկայում առավել տեսանելի կլինի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ե՛վ անվտանգային, և՛ ազգային, ռազմավարական ու անկյունաքարային հարցերի շուրջ»,- ասաց նա։

Մանուկյանը նաև հերքեց ընդդիմության շարքերում մանդատները վայր դնելու վերաբերյալ տարածվող լուրերը։ Հայտարարեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

««Հայաստան» խմբակցությունում 1, 2 դեպք եղել է նախորդ տարվա ընթացքում։ ՄԵր գործընկերներն անձնական որոշում են կայացրել։ Բայց «Հայաստան» խմբակցությունը որոշում կայացրել ու որոշումով եկել է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով վաղն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու վերաբերյալ հարցին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդ մասին առայժմ որոշում չկա։

«Մենք ամենօրյա ռեժիմով ամեն օրվա օրակարգի հետ կապված քննարկում ենք ունենում և որոշում ենք կայացնում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ ընդդիմությունն ԱԺ վերադառնում է փողոցում որևէ հաջողություն չգրանցելու արդյունքում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ պայքարն ավարտված չէ։

«Եթե ուշադիր լսեք Աղվան Վարդանյանի այսօրվա հայտարարությունը՝ կտեսնեք, որ ընդդիմությունը հստակ հայտարարել է, որ պայքարի բոլոր ճակատները շարունակում են մնալ ուժի մեջ։ Գործադրվելու են պայքարի բոլոր ճակատները, այդ թվում՝ փողոցային պայքարը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան