Ներքին 4 տարի առաջ - 15:47 25-10-2022

Ապագայում ընդդիմության գործողություններում կլինեն նորարարություններ. Սեյրան Օհանյան

Ընդդիմությունը աշխատանքը Ազգային ժողովից դուրս շարունակում է, միգուցե դա այս պահին տեսանելի չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իհարկե, ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ամենադժվարն է: Շատ դժվար է մարդկանց համոզել մի իրականության մեջ, երբ մարդկանց մի մասը մանիպուլացված է, մի մասն անտարբեր է, համակերպվել է այս ամենին, մի մասը վախենում է, որ նորից պատերազմ կսկսվի: Բայց երկրագնդի վրա չկա մի երկիր ու ազգ, որ իր պատմությունը կերտելու համար մարտնչած չլինի: Այդ առումով «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու:

Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունեություն է ծավալում, որը մենք կներկայացնենք: Դուք տեսել եք, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ ենք իրականացնում:
Մենք նախորդ շարժման ժամանակ կարողացանք ժողովրդի մոտ ոգին բարձրացնել, ուղղել մեր ողնաշարը, թույլ չտալ, որ ժամանակից շուտ փաստաթղթեր ստորագրվեն, բայց դա բավարար չէր: Ինքներս էլ դա տեսնում ենք, հիմա որոշակի վերլուծություն ենք անում, ապագայում մեր գործողություններում կլինեն նորարարություններ»,-ասաց նա:

Հարցին, թե «Դիմադրության» շարժումն ի՞նչ փաստաթղթերի ստորագրում է կանխել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դիմադրության» շարժումը կանխել է այն ծավալուն և արագընթաց գործընթացը, որը ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Ակնհայտ է, որ պարտությունից հետո անընդհատ ճնշում են մեր իշխանությունների վրա նույն խաղաղության օրակարգով։

Մեր վրա ճնում են գործադրում մեր թշնամիները, մեր հակառակորդները: Մենք գտնում ենք, որ առանց իրական իրավիճակի փոփոխության գնալ խաղաղության անթույլատրելի է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում