Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:51 02-03-2023

Այս իշխանությունները պարտություն կրել են ո՛չ միայն ռազմական գործողություններում, այլև դիվանագիտությամբ

Մարտի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած նման հանդիպումներից ո՛չ առաջ, ո՛չ հետո մեզ պաշտոնական տեղեկությունից զատ այլ ինֆորմացիա հայտնի չէ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլև հանրությանը։ Սա մտահոգություն է առաջացնում, քանի որ երբ լսում ենք ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը և համադրում ենք հայկական պաշտոնական տեղեկության հետ շատ մտահոգություններ են առաջացնում։ Իհարկե, մենք հակված չենք Ադրբեջանին անվերապահորեն վստահել։ Բայց, միևնույն ժամանակ, եթե օրվա իշխանությունները չեն հակադարձում կամ հակադարձում են, բայց չեն հայտարարում։ Եթե Ադրբեջանը կեղծ ինֆորմացիա է տալիս այդ հանդիպումներից, ապա պետք է պահանջել, որ այդ հանդիպումները հրապարակային լինեն»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Գալստյանի, այդ քայլը չանելու դեպքում հանդիպումների ընթացքում քննարկումների ուղղությամբ առկա կասկածերը չեն փարատվում։ «Սա իրոք լուրջ խնդիր է դառնում ու հանրության մեջ հիասթափության ալիքն ավելի է բարձրանում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերվող, հիմնականում միակողմանի ձեռնտու պայմանավորվածություններին, Գալստյանը համոզմունք հայտնեց, որ մեկ անգամ զիջողը հավերժ զիջելու է։

«Միակողմանի զիջումների փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը պարտություն է կրել ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև դիվանագիտական հարթակում, քանի որ չկա Արցախի կողմից պաշտոնական հրամանագիր, թե ովքեր պետք է բանակցեն և ինչի շուրջ։ Դա ինչ-որ ձևով պետք է համաձայնեցված լինի հանրության լայն շրջանակների հետ։ Քանի որ այս իշխանությունները դրանք չեն անում, ստացվում է, որ նրանք տրամադրված են մտածել նույն ձևով՝ ընդունելով Ադրբեջանի նախապայմանները, ինչ-որ ձևով երկարաձգել իրենց իշխանությունը։ Այլ տարբերակ չի լինում մտածել։

Համենայն դեպս, ընկալումն այնպիսին է, որ այս իշխանությունները չեն հստակեցնում, թե իրենք ինչի շուրջ են բանակցում, ինչու են իրենք այսօր Ադրբեջանի միակողմանի պահանջները կատարում, որևէ այլ պահանջ չեն ներկայացում արցախահայության անունից, այն դեպքում, երբ դեկտեմբերի 25-ին տասնյակ հազարանոց հավաքի ժամանակ հանրությունը փաստեց, որ պատրաստ է պայքարի»,- ասաց նա։

Իշխանության կողմից այդ պայքարի նշույլները, սակայն, ըստ արցախցի պատգամավորի, չեն նկատվում։ «Չնայած, նրանք պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում են, թե ինտեգրացիայի հարցով չի խոսվում, չգիտեմ․․․ մենք ընտրել ենք պայքարի ուղին, ով շեղվի՝ Արցախում տեղ չունի․․․ սակայն, այդ պայքարի ուղին ընտրելով, մենք չենք տեսնում պայքարին ուղղված որևէ գործունեություն՝ բացի հայտարարություններից»,- ասաց նա։

Ըստ Գալստյանի՝ առաջին հերթին պետք է հստակեցնել բանակցողների շրջանակն ու այդ բանակցությունների բովանդակությունը։ «Եթե չկան հստակեցված կետեր, և այս իշխանությունները չեն կարողանում հանրության կամքն արտահայտող օրակարգով բանակցություններ իրականացնել, ապա նրանք պետք է իշխանությունն անցնցում հանձնեն և թույլ տան կարող ուժերին, որոնք ժողովրդի անունից կարող են խոսել ու գործել ժողովրդի կամքի համեմատ, մասնակցել այդ բանակցություններին։ Այդ ձևով գոնե փորձ արվի դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Այլապես, ընդունելով Ադրբեջանի բոլոր նախապայմանները, Արցախը տանում ենք կործանման։ Եթե մենք պետք է ընդունեինք Ադրբեջանի բոլոր նախապայմաններն, ապա ինչո՞ւ դա չարեցինք դեկտեմբերի 14-ին, և հայ ժողովուրդը հայտնվեց այսպիսի ծանր կացության մեջ»,- ասաց նա։

ԱՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ այդ պատասխանատվությունը վերցնելու ներուժ ունեցողներն այս պահին թեև տեսանելի չեն, սակայն, առկա են։ «Նրանք (Արցախի իշխանությունները – խմբ․) իրենց գործողություններով ցույց չեն տալիս, որ մտածում են հայրենիքի և ոչ թե իրենց սեփական շահերի մասին։ Երբ դա տեղի ունենա, նման ուժեր կծնվեն և դակլինի համախմբում ու իրական միասնություն։ Ոչ թե, ինչպես այսօր նրանք են միասնությունից խոսում, բայց կատարում ճիշտ հակառակ քայլերը։ Եթե այս պահին որևէ մեկը նման հայտ ներկայացնի, ապա կհայտնվի իրենց (Արցախի իշխանությունների – խմբ․) թիրախում և պետական ամբողջ քարոզչամեքենան կսկսի սևացնել նման քաղաքական ուժին կամ անձին»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ