Ներքին 3 տարի առաջ - 14:40 14-12-2022

ՔՊ-ն տապալեց «Հայաստան» խմբակցության նախագիծը և խորհրդարան բերեց սեփականը

Ազգային ժողովը արտահերթ նիստ է անում։ Նիստի պահանջով հանդես էր եկել «Հայաստան» խմբակցությունը, սակայն նիստը գումարվեց ՔՊ-ի առաջարկած նախագծով։

«Հավանաբար տեղյակ եք, որ շրջանառվել էր հայտարարության երկու նախագիծ, մեկը ՔՊ-ինն էր, մյուսը՝ ընդդիմությանը։ Մենք առաջարկեցինք, որպեսզի գնանք մեկ հայտարարության նախագծով և ի նշան միասնականության ԱԺ-ն այսօր քննարկել մեկ նախագիծ և մեկ ուղերձ հղվեր հանրությանը։ Ցավոք, մեր ընդդիմադիր գործընկերները չտվեցին համաձայնությունը։ Նիստը պիտի կայանար մեկ նախագծով, հետևաբար քվեարկվեց և որոշում կայացվեց, որ լինի ՔՊ-ի նախագիծը»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ իրենք չենք մասնակցել ընդդիմության առաջարկած նախագծի քվեարկությանը, քվեարկել ենք իրենց նախագծի օգտին:

Կոնջորյանը նշեց, որ ԱԺ խորհրդում քննարկվել է հայտարարության նախագիծը, ՔՊ-ն առաջարկել է հանել Ազգային ինքնորոշման մասին ձևակերպումը։ Հարցին, թե ինչու են դեմ ինքնորոշման ձևակերպմանը,պատգամավորն ասաց, որ հիմա Հայաստանի դիվանագիտությունն այլ ուղղությամբ է աշխատում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին