Մամուլ 3 տարի առաջ - 08:28 14-12-2022

Կառավարությունը ներկայացրել է 9 ամսվա աշխատանքի արդյունքները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 31 մլն դրամ կամ 9 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունից տեղեկացավ, որ, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով արտահայտված, ՀՀ պետական պարտքի ցուցանիշները, նախորդ տարեվերջի համեմատ, փոփոխվել են անհամաչափորեն, համապատասխանաբար նվազել 9%-ով եւ աճել 7.7%-ով:

Դա պայմանավորված է եղել 2021 թվականի տարեվերջի եւ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ձեւավորված դոլար / դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15.5%-ով՝ 480.14-ից նվազելով մինչեւ 405.93: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 630 մլն դոլարի աճով: Արտաքին պետական պարտքի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտավորություններն են:

Կառավարության արտաքին պարտքի բաղադրիչներն են արտաքին վարկերը եւ փոխառությունները, որոնց ծավալը կազմել է 1 մլրդ 685 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնց ծավալը կազմել է 44 մլրդ դրամ:

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 298 մլրդ դրամով (24.2%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 38.1%-ի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին