Ներքին 3 տարի առաջ - 21:04 13-12-2022

Ալիևի գլխավոր ծրագիրը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է. քաղաքագետ

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։ Գրիգորյանը խոսել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին։

«Ալիևի գլխավոր ծրագիրը հայաթափելն է Լեռնային Ղարաբաղը։ Ալիևը հասկացավ, որ բիրտ ուժով Արցախը հայաթափելը մեծ աղմուկ կբարձրացնի, նաև կարող է բերել իր համար անցանկալի քայլերի, օրինակ՝ Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները ճանաչեն Արցախի անկախությունը։ Դա է պատճառը, որ Ալիևը այլ մեխանիզմներ է օգտագործում»։

Քաղաքագետի խոսքով՝ Ալիևը մեղմ մեթոդով է գործում, այսինքն՝ ընդամենը բնապահպանները եկել և փակել են ճանապարհը, այնինչ իրենց բնապահպանները Սումգայիթի քիմիական գործարանների դեմ չեն պայքարում, որ օդը աղտոտում են, բայց եկել Ղարաբաղում են պայքարում։ Գրիգորյանը վստահեցրեց, որ այստեղ աստառը քաղաքական է։

Քաղաքագետը ընդգծեց, որ սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանը, վախենալով միջազգային սանկցիաներից, ավելի մեղմ մեթոդով է գործում շարունակելով հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը